ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Հուսով եմ, որ Ռոդրիգեսը եկել է երկար ժամանակով»

«Հուսով եմ, որ Ռոդրիգեսը եկել է երկար ժամանակով»
19.07.2019 | 02:37

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է թիմի նոր ձեռքբերմանը՝ Մադրիդի «Աթլետիկոյից» այս տրանսֆերային պատուհանում գնված Ռոդրիգո Էռնանդեսին: «Նա երիտասարդ կիսապաշտպան է՝ շատ արագ մտածողությամբ: Հուսով եմ, որ Ռոդրիգեսը եկել է երկար ժամանակով: Նա բարձրահասակ է, ինչը լավ է մեր ցածրահասակ թիմի համար: Նա նաև լավ է ստանդարտ իրավիճակներում, սակայն մենք նրան գնել ենք ոչ դրա համար»,- Գվարդիոլային է մեջբերում Goal-ը:


Նշենք, որ անցած մրցաշրջանում Ռոդրին երկրի առաջնությունում մասնակցել է 34 խաղի, դարձել երեք գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Դառնալով նոր խաղացողներով թիմի համալրման քաղաքականությանը՝ «քաղաքաբնակների» մարզիչը նշել է, որ թիմ գալուց հետո ձգտում է ձեռք բերել 21-23 տարեկան ֆուտբոլիստների:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ